Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը հիշեցնում է իշխանություն-ընդդիմությունն պայմանավորվածության մասին

Վրաստանում նոր քաղաքական աղմուկ է բարձրանում կապված ընտրական համակարգի թեմայով իշխանության և ընդդիմության՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջնորդությամբ ձեռք բերված համաձայնության հետ:

Ընդդիմությունն իշխանությանը մեղադրում է մարտի 8-ի համաձայնությունը չիրականացնելու մեջ: Ընդդիմադիր գործիչները վերջին շաբաթվա ընթացքում պարբերաբար մեղադրում են իշխանությանը համաձայնությունը տապալելու՝ սահմանադրական փոփոխություններ չիրականացնելու փորձի մեջ:

Միևնույն ժամանակ, «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդները քննադատական հայտարարություններ են անում ընդդիմության հանդեպ:

Նախօրեին երեկոյան հարցին արձագանքել է նաև Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը։

«Համաձայնությունը ենթադրում է, որ բացի ընտրական համակարգում փոփոխություններից, կլուծվի դատական համակարգում քաղաքական միջնորդության հարցը»,- նշված է ԱՄՆ-ի դեսպանության տարածած հայտարարությունում:

Դեսպանությունը կոչ է արել կողմերին իրականացնել համաձայնության բոլոր կետերը:

Ժամեր անց դեսպանության հայտարարությունը թվիթերյան իր էջում տարածել է նաև ԱՄՆ կոնգրեսմեն Ադամ Կիզինգերը՝ ավելացնելով.

«Հրաշալի է ասված: Պետք է լիովին իրականացնել տվյալ համաձայնությունն ու առաջ շարժվել»:

Այս թեմայով՝

Նախընտրական Վրաստան. կորոնավիրուսից ընտրակարգի փոփոխություն