Վրաստանում ՃՏՊ-ի հետևանքով տուժած հայի վիճակը շարունակում է ծանր մնալ

Վրաստանում երեկ՝ հուլիսի 18-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժած հայի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ։ Այս մասին «Ալիք մեդիային» հայտնեցին Մցխեթայի բժշկական կենտրոնից, որտեղ գտնվում է տուժածը։

Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ վթարը տեղի էր ունեցել 13:32-ի սահմաններում, Դուշեթիի շրջանի Անանուր գյուղի մոտակայքում «Լադա» մակնիշի 0566 CC 123 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդը՝ Գրիգորի Բադալյան, ծնված 1982 թ., ՌԴ քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը:

«Ալիք մեդիային» Վրաստանում ՀՀ դեսպանությունից հաղորդեցին, որ ՌԴ քաղաքացի, ազգությամբ հայ ուղևոր 1949թ․ ծնված Գրիշա Բադալյանը մահացել է տեղում, վարորդը ՝ Գրիգորի Բադալյանը տեղափոխվել է Դուշեթիի, այնուհետև Մցխեթայի բժշկական կենտրոն: Վնասվել է տուժածի ողնաշարը, սակայն վիրահատության կարիք այս պահին չկա:

Թողնել պատասխան