Ռուսական պետական լրատվամիջոցը Վրաստանի մասին կեղծ տեղեկություն է տարածել. նախագահի աշխատակազմ

Վրաստանի նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել այն մասին, որ ռուսական պետական լրատվամիջոցը  հերթական կեղծ տեղեկությունն է տարածել: «gosnovosti» լրատվամիջոցը, որը հայտնի է քարոզչական բնույթով, «Վրաստանը շահում է Ռուսաստանի դեմ սադրանքներից» վերնագրով հոդված է տարածել:

Նախագահի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ մասնավորապես գրված է.

«Հոդվածում բերված են հատվածներ գոյություն չունեցող նամակից, որն իբրև եվրոպական կյանքի կարգի աջակցող հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտ Շինասն ուղղել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին:

Կեղծված նամակում Շինասն իբրև շնորհակալություն է հայտնում Վրաստանի նախագահին`  Վրաստանի տարածքում մերձավոր Արևելքից փախտաականների բանակ կազմելու նախաձեռնության համար:

Անհանգստացնող է այն փաստը, որ Ռուսաստանը հերթական անգամ փորձում է Վրաստանի ու ռազմավարական գործընկերների միջև միջազգային մակարդակով դիսկրեդիտացում ստեղծել:

Կեղծ տեղեկություն տարածելով՝ Ռուաաստանը փորձում է նաև Վրաստանի քաղաքացիների շարքում իշխանության հանդեպ անվստահություն սերմանել:

Կոչ եմ անում մեր միջազգային գործընկերներին ամենայն խստությամբ դատապարտեն ռուսական կողմի նշված սադրանքները, որոնք ուղղված են Վրաստանի ու ԵՄ հարաբերություններին վնասելուն»,- նշված է հայտարարության մեջ: