Մետրոյի «Գոցիրիձե» կայարանի վերականգնման աշխատանքներն ավարտվել են

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտնել է, որ մետրոյի «Գոցիրիձե» կայարանի վերականգնման աշխատանքներն ավարտվել են։

Կալաձեն նշել է, որ այժմ «Գոցիրիձե» կայարանը շահագործման հանձնելու ընթացակարգեր է իրականացվում:

«Կայարանը ուղևորներին կընդունի այս ընթացակարգն ավարտվելուն պես»,- ասել է Կալաձեն։

Նշենք, որ մետրոյի «Գոցիրիձե» կայարանի վերականգնման 3,5 մլն լարի արժողությամբ նախագիծը մեկնարկել է 2021 թվականի փետրվարին։ Քաղաքապտն այն ժամանակ նշել էր, որ մետրոյի կայարանը չի կարողանա սպասարկել քաղաքացիներին ընդամենը 3 ամիս, թեև նախագծի իրականացումը հետաձգվել էր մի քանի ամսով։