Վրաց ուղղափառ եկեղեցին նշում է Նիկոլոզի տոնը

Այսօր վրաց ուղղափառ եկեղեցին նշում է Նիկոլոզի տոնը (Նիկոլոզոբա)։ Տոնի կապակցությամբ եկեղեցիներում մատուցվում են ժամերգություններ և աղոթքներ։

Սուրբ Նիկոլոզ հրաշագործը համարվում է վրաց ուղղափառ եկեղեցու հովանավորն այն բանից հետո, երբ Վրաստանի կաթողիկոս-պատրիարքը աղաչել է սրբին միանալ վրաց եկեղեցուն։ Նրա անունով Վրաստանում բազմաթիվ եկեղեցիներ են կառուցվել։

Վրաց ուղղափառ եկեղեցին Սուրբ Նիկոլոզի հիշատակը նշում է դեկտեմբերի 19-ին՝ նրա մահվան օրը: