Լաշա Տալախաձեն 6-րդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն

Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ընթացող աշխարհի առաջնությունում վրացի ծանրորդ Լաշա Տալախաձեն (+109 կգ) 6-րդ անգամ անընդմեջ դարձել է աշխարհի չեմպիոն և նվաճել ոսկե մեդալը, հայտնում է sportall.ge-ն։

Դրանից բացի, նա նաև կարևոր միավորներ է վաստակել Փարիզի օլիմպիական խաղերի արտոնագրի համար։

Հիշեցնենք, որ Տալախաձեն Եվրոպայի վեցակի և Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն է։

Հավելենք, նաև, որ վրացի ծանրորդ Գիորգի Չխեիձեն երկու արծաթե մեդալ է նվաճել մինչև 109 կգ քաշային կարգում։