Կալաձեն` «Կանաչ էներգիայի զարգացման եւ փոխանցման ռազմավարական համաձայնագրի» մասին

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն արձագանքել է «Կանաչ էներգիայի զարգացման եւ փոխանցման ռազմավարական համաձայնագրի» ստորագրմանը։ Թբիլիսիի քաղաքապետն այս թեմայով զրուցել է լրագրողների հետ։

«Մեր երկիրն ամենակարեւորն է էներգետիկ եւ աշխարհաքաղաքական դիրքի առումով։ Վրաստանն ունի մաքուր էներգիայի շատ մեծ ռեսուրսներ, և, իհարկե, մենք կանենք ամեն ինչ, որպեսզի այդ ռեսուրսները ճիշտ և ռացիոնալ օգտագործվեն՝ ի շահ մեր երկրի», — ասել է Կալաձեն։

Նշենք, որ Բուխարեստում հանդիպում է կայացել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Վրաստանի, Ադրբեջանի, Ռումինիայի ու Հունգարիայի իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Կազմվել է հուշագիր, որը ստորագրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։