Սուխումիում տղամարդը պայթեցրել է ինքն իրեն

Սուխումիում, տեղական հեռուստաընկերության շենքի դիմաց անհայտ տղամարդը պայթեցրել է ինքն իրեն, այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Դեպքը տեղի է ունեցել լուսադեմին, Աբխազիայի արտակարգ իրավիճակների նախարարույթունը հայտարարել է, որ դեպքի վայրում հայտնաբերվել է տղամարդու մարմինը, նրա ինքնությունը չի բացահայտվել, կարծիքներ կան, որ նա հեռուստաընկերության հետ ոչ մի կապ չուներ, ավելին, նույնիսկ տեղացի չէր: Ռուսական լրատվամիջոցները հաղորդել են, որ անհայտ անձը մահապարտ է, որ գործի է դրվել ռումբ, իսկ որոշ լրատվամիջոցներ գրում են, թե դեպքն ավելի նման է տղամարդու մոտ եղած նռնակի հանկարծակի պայթյունի:

Թողնել պատասխան