Ռուսական բիզնեսը Վրաստանում գրանցվել է հիմնականում պատերազմից հետո․ TI

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպության (ՀԿ) հետազոտության տվյալներով, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է 22 հազար 400 ռուսական ընկերություն։

Ըստ տվյալների՝ դրանց 66 տոկոսը կամ մոտ 15 հազար նոր բիզնես գրանցվել է 2022 թվականին՝ Ուկրաինայում շարունակվող պատերազմին զուգահեռ:

TI-ը գրում է, որ ռուսական խոշոր ընկերությունները Վրաստանում բիզնես են անում հիմնականում դուստր ձեռնարկությունների միջոցով, մինչդեռ միջին և փոքր ռուսական ընկերությունները Վրաստանում հիմնվում են հիմնականում Ռուսաստանի քաղաքացիների կողմից։

Տվյալների համաձայն, Վրաստանում Ռուսաստանի քաղաքացիների կողմից գրանցված ընկերություններից մի քանիսը գրանցված են վրացական ազգանունով անձանց կողմից, ովքեր ունեն միայն ռուսական կամ վրաց-ռուսական երկքաղաքացիություն։ Կան դեպքեր, երբ Վրաստանում գրանցված ընկերության սեփականատերը գրանցված է օֆշորում, ինչը դժվարացնում է ընկերության իրական սեփականատերերին որոշելը։

TI-ի տվյալների համաձայն, 2022 թվականից Վրաստանում ռուսական ընկերությունների գրանցման աճը կապված է ռուս-ուկրաինական պատերազմի հետ. Ռուսաստանի քաղաքացիների մի մասը տեղափոխվել է Վրաստան՝ ապրելու և բիզնեսով զբաղվելու։

2022-ին Ռուսաստանից Վրաստան 1,1 մլն այցելու է ժամանել. TI