Արչիլ Տատունաշվիլին մերօրյա հերոս է. Ղարիբաշվիլի

«Այսօր լրացավ Վրաստանի մերօրյա հերոս Արչիլ Տատունաշվիլիի մահվան 5 տարին»,- կառավարության ֆեյսբուքյան էջում գրում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Վարչապետը նշում է, որ հայրենիքին մատուցած իր հերոսական նվիրումով՝ Տատունաշվիլին, սերունդներին վրացու արժանապատվության, տոկունության ու հայրենասիրության օրինակ է թողել։

«Մեր հասարակության հետ միասին ևս մեկ անգամ հարգում եմ նրա պայծառ հիշատակը։ Իշխանությունն ամեն ինչ անում է Արչիլ Տատունաշվիլիի մահվան բոլոր պատասխանատուներին օրենքի առաջ պատասխանատվության ենթարկելու համար»,- գրում է Ղարիբաշվիլին:

Նշենք, որ Արչիլ Տատունաշվիլին ձերբակալվել է շփման գծի մոտ՝ 2018 թվականի փետրվարի 22-ին։ Փետրվարի 23-ին տարածվել է տեղեկատվություն, որ նա անհայտ պայմաններում մահացել է Ցխինվալիի հիվանդանոցում: