Վրաստանից Ռուսաստան գինու արտահանումն աճել է

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) հրապարակած տվյալների համաձայն, Վրաստանից Ռուսաստան գինու արտահանումն աճել է 26 տոկոսով։

Geostat-ի տվյալներով՝ 11 ամսում Վրաստանից Ռուսաստան է արտահանվել 150 մլն դոլարի գինի, որը կազմում է ընդհանուր արտահանման 64 տոկոսը։

Վրաստանի գինու ազգային գործակալությունը՝ վրացական գինու համար Ռուսաստանի հիմնական շուկա դառնալը համարում է կարճաժամկետ ազդեցություն։ Ըստ գործակալության՝ Ռուսաստանի մասնաբաժնի ավելացումը պայմանավորված է պատերազմի պատճառով ստեղծված իրավիճակով։

Արտահանման այլ շուկաներից երկրորդ տեղում Լեհաստանն է, որտեղ գինու արտահանումն աճել է 1,7 մլն դոլարով։ Չնայած պատերազմին, Ուկրաինան առաջին եռյակում է. արտահանվել է 11,5 միլիոն դոլարի գինի:

Մյուս երկրների տվյալներն են.

  • Չինաստան՝ 11,4 մլն դոլար,
  • Ղազախստան՝ 9,4 մլն դոլար,
  • Բելառուս՝ 6,29 մլն դոլար,
  • ԱՄՆ՝ 4,9 մլն դոլար,
  • Լատվիա՝ 4,1 մլն դոլար,
  • Գերմանիա՝ 3,1 մլն դոլար,
  • Լիտվա՝ 1,9 մլն դոլար:

Ի դեպ, Գինու ազգային գործակալությունը հաջորդ տարի նախատեսում է ծախսել 10 մլն 114 հազար 015 լարի՝ միջազգային շուկայում վրացական գինին գովազդելու համար։

Վրաստանն ու Հայաստանը ՌԴ-ի խմելու և հանքային ջրի հիմնական մատակարարներն են