ՎԵԻԱ-ն նոր ղեկավար ունի

Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (ՎԵԻԱ) խորհուրդը նախագահի  պաշտոնում ընտրել է Նոնա Քուրդովանիձեին։ Թամար Օնիանին ստանձնել է փոխնախագահի պաշտոնը։

2019 թվականի մարտից Քուրդովանիձեն ղեկավարում է ՎԵԻԱ-ի իրավաբանական օգնության ծրագիրը և եղել է կազմակերպության տնօրենների խորհրդի անդամ, իսկ 2016 թվականից՝ ՎԵԻԱ-ի խորհրդի անդամ։ 2018-2020 թվականներին խորհուրդը նրան ընտրել է նախագահի տեղակալ։

Մինչ այդ ՎԵԻԱ-ի խորհրդի նախագահի պաշտոնն զբաղեցնում էր Նիկոլոզ Սիմոնիշվիլին: