Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիան անդրադառնում է «Օթխոզորիա-Տատունաշվիլի ցուցակին»

Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի արտաքին գերատեսչությունը «Օթխոզորիա-Տատունաշվիլի ցուցակի» վերաբերյալ մեկնաբանություն է տարածել:

«Հաշվի առնելով Վրաստանում պարբերական բնույթ կրող անկայուն ներքաղաքական զարգացումները, որ վերջին շրջանում էլ ավելի են սրվել, եզրակացնում ենք, որ Թբիլիսին որոշել է Վրաստանի քաղաքացի Արչիլ Տատունաշվիլիի մահը օգտագործել քաղաքական դիվիդենտներ շահելու համար, ինչը ծառայում է գործող իշխանության պոպուլիստական շահերին»,-ասված է տարածած հաղորդագրությունում:

Հաղորդագրության համաձայն, «նման գործողությունների ցինիզմը բացահայտ է, քանի որ սա տեղի է ունենում մի երկրում, որի իշխանությունները 1989-1992 թվականներին իր տարածքից վտարել է հարյուր հազարավոր օսերի»:

«Այս ցուցակը ևս մեկ անգամ ցույց է տալիս պաշտոնական Թբիլիսիի անպատասխանատու վարքագիծը: Կասկած չկա, որ նման պատժամիջոցային գործողությունները դրական ազդեցություն չեն կարող ունենալ ժնևյան բանակցությունների վրա»,-այսպես է եզրափակում Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի ԱԳՆ-ն տարածած հայտարարությունը:

Թողնել պատասխան