Սարալիձեն ողջ գիշերն անց է կացրել ՆԳՆ-ի շենքի մոտ

Թբիլիսիի Խորավա փողոցում սպանված Դավիթ Սարալիձեի հայրը` Զազա Սարալիձեն, ողջ գիշերն անցկացրել է Ներքին գործերի նախարարության շենքի մոտ: Նա շարունակում է պահանջել ձերբակալել որդուն սպանողներին:

Այս պահին նախարարության շենքի մոտ շտապ օգնության բրիգադ է գտնվում: Սարալիձեն պնդում է, որ չի հեռանա այնքան ժամանակ մինչև որդուն սպանողներին, այդ թվում Միխեիլ Կալանդիային (վերջինիս ևս Սարալիձեն կասկածում է որդուն սպանելու մեջ, խմբ․) չձերբակալեն:

Այսօր ժամը 19:00-ին ՆԳՆ-ի շենքի հարակից տարածքում ցույց է  նախատեսվում՝ ի  աջակցություն Զազա Սարալիձեի:

Թողնել պատասխան