Բողոքի ակցիաները կշարունակվեն․ Գիգա Բոկերիա

 «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսացության առաջնորդներից Գիգա Բոկերիան ասում է, որ միավորված ընդդիմության բողոքի ակցիաները շարունակվելու են։

Այս մասին Բոկերիան ասել է ընդդիմություն- իշխանություն հանդիպումից հետո։  Բոկերիան ասել է, որ  ասել է, իրենք բանակցությունների շարունակության կողմնակից են, սակայն միաժամանակ շարունակելու են նաև փողոցային պայքարը․

 «Պայքարն, իհարկե, շարունակվելու է, քանի դեռ հանրությունը արդյունք չի ստացել, քանի դեռ հանրությունը չի ստացել այն, ինչ Իվանիշվիլին ու իր թիմը խոստացան   «Գավրիլովի գիշերից» ու թափված արյունից հետո ու խաբեցին մարդկանց։  Նրանք ոչ մի հարցի համար պատասխան չունեն, նրանք ահավոր տանջվում են, ու արժանի են «քաղաքական տանջանքի», մենք կշարունակենք այդ  «քաղաքական տանջանքը»՝ դրսի պայքարի ու ներսի բանակցությունների միջոցով, քանի դեռ հասարակությունը չի ստացել այն, ինչին արժանի է», – ասել է Բոկերիան։

Բոկերիան ասել է, որ հանդիպման ընթացքում գերմանական մոդելից զատ քննարկվել է նաև «Գավրիլովի գիշերվա» ձերբակալվածների հարցը։