ՆԳՆ-ն մեկնաբանում է ցուցարարների նկատմամբ հատուկ միջոցների կիրառումը

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը խորհրդարանի շենքի դիմաց իրադարձությունների, ցուցարարներին ցրելու առնչությամբ պաշտոնական հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.

«Ինչպես հանրությունը տեսավ, խորհրդարանի հարակից տարածքում ծավալված ակցիան դուրս եկավ արտահայտվելու ազատության և խաղաղ հավաքի օրենքով սահմանված շրջանակներից և բռնի բնույթ ստացավ։ Չնայած նախարարության կողմից արված կոչերին, ակցիայի մասնակիցները շարունակում էին խորհրդարան ներխուժելու փորձեր անել, ոստիկանությանը չենթարկվել և ոստիկանության հանդեպ բռնություն կիրառել: Համապատասխանաբար, խորհրդարանի շենք ներխուժելու, քաղաքացիների և ոստիկանների առողջությանը վնասելու և ֆիզիկական բախումներից զերծ մնալու նպատակով, ոստիկանությունը կիրառել է օրենքով սահմանված հատուկ միջոցներ։

Սրա հետ մեկտեղ, ներքին գործերի նախարարությունը համապատասխան իրավական գնահատական կտա զանգվածային խառնաշփոթ կազմակերպելու և խորհրդարանի շենք ներխուժելու փորձի հետ կապված: Իրավախախտման և հանցագործության յուրաքանչյուր փաստով նախարարությունն արձագանք կհրապարակի»,- նշված է ՆԳ հայտարարության մեջ: