Վրաստան-Հունաստան ֆուտբոլային հանդիպմանը կմասնակցի հանդիսատեսի 33 տոկոսը

Հոկտեմբերի 9-ին Թբիլիսիում կայանալիք Վրաստան-Հունաստան ֆուտբոլային հանդիպման հանդիսատեսի 33 տոկոսին թույլ կտրվի ներկա գտնվել՝ հաշվի առնելով որոշակի նախապայմաններ: Այս մասին հայտարարել է Միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի պետ Գիորգի Ղիբրաձեն:

«Հանդիսատեսի 33 տոկոսին կթույլատրվի ներկա գտնվել խաղին՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերից որևէ մեկը՝ պատվաստումը հաստատող թուղթ, 72-ժամյա վավերականության բացասական արդյունքով PCR թեստ, 24-ժամյա վավերականության բացասական արդյունքով հակագեն-թեստ կամ վերջին 6 ամիսների ընթացքում վարակի հաղթահարման մասին տեղեկանք», — ասել է Ղիբրաձեն։