Սննդի կետերը կաշխատեն մինչև ժամը 23։00-ն

Հոկտեմբերի 6-ից Վրաստանում երկարաձգվում են սննդի կետերի աշխատանքային ժամերը, դրանք կգործեն մինչև ժամը 23։00-ն։ Այս մասին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գիորգի Ղիբրաձեն։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի հետ պայմանավորված սահմանափակումների պատճառով սննդի կետերն աշխատում էին մինչև 22։00։