Իվանիշվիլին ևս մասնակցում է խորհրդարանական մեծամասնության հանդիպմանը

Խորհրդարանական մեծամասնության նիստը տեղի է ունենում առանց խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի ընդդիմախոս պատգամավորների:

Վերջին շրջանում բացեիբաց կոշտ հայտարարություններով հանդես եկող, «անհնազանդ պատգամավորներ» անունը ստացած անդամներին չեն հրավիրել «Վրացական երազանք»-ի գրասենյակում ընթացող մեծամասնության նիստին: Այդ թվում է նաև Գեդևան Փոփխաձեն, ում դեմարշը խորհրդարանական մեծամասնական խումբը փլուզման եզրին է հասցրել: Հանդիպմանը ներկա էր նաև վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին։

«Վրացական երազանք-տարածաշրջանային զարգացում» խորհրդարանական մեծամասնության ղեկավար Կախա Օքրիաշվիլին ասում է, որ խորհրդարանական մեծամասնության մեջ առճակատում չկա, միայն տարբեր հարցերի շուրջ հակասություններ են:

«Սա մեծամասնության ղեկավարների հանդիպումն է: Առանձին հանդիպումը կանցկացվի ավելի ուշ: Վրացիներս պարզապես հումորի զգացում ունենք: Չկա անձնական ոչ մի դիմակայություն»,-հայտարարել է Օքրիաշվիլին:

Թողնել պատասխան