Բենզինի ու դիզվառելիքի ներմուծումը հունվարին նվազել է

Վրաստանի նավթամթերք ներմուծողների միության տվյալներով՝ 2023 թվականի հունվարին բենզինի և դիզվառելիքի ներմուծումը Վրաստան կազմել է 89,3 հազար տոննա, ինչը 0,8 հազար տոննայով կամ 0,9 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ 

Տվյալների համաձայն, 2023 թվականի հունվարին բենզինի ներմուծումը կազմել է 38,9 հազար տոննա, իսկ դիզելային վառելիքի ներմուծումը` 50,4 հազար տոննա։

Ըստ կատեգորիաների՝ 2023 թվականի հունվարին բենզինի ներմուծման տվյալները.

  • A-91 ռեգուլյար տեսակի բենզին՝ 20,2 հազար տոննա (51,9 տոկոս),
  • A-95 պրեմիում բենզին՝ 17,8 հազար տոննա (45,8 տոկոս),
  • A-98 սուպեր բենզին՝ 0,9 հազար տոննա (2,3 տոկոս):

Հարկ է նշել, որ 2023 թվականի հունվարին բենզինի և դիզվառելիքի ամենամեծ ծավալը ներկրվել է Ռուսաստանից՝ 75 հազար տոննա, ինչը կազմում է ամբողջ ներմուծման 84 տոկոսը։ Հաջորդում են Ռումինիան՝ 13,5 հազար տոննա՝ 15,1 տոկոս, Բելառուսը՝ 0,7 հազար տոննա՝ 0,8 տոկոս, Ուկրաինան՝ 0,07 հազար տոննա՝ 0,1 տոկոս, Բուլղարիան՝ 0,06 հազար տոննա՝ 0,1 տոկոս: