«1+4»-ի ուսանողների համար մեկնարկում է ստաժավորման ծրագիրը

Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարարի աշխատակազմից հայտնում են ստաժավորման ծրագրի մասին՝ «Վրաց լեզվի նախապատրաստական ծրագրից» («1+4» ծրագիր) օգտվող անձանց համար:

Ստաժավորման ծրագրի նպատակն է Վրաստանում ապրող էթնիկ փոքրամասնությունների աշխատանքի տեղավորման հեռանկարի բարելավումը և քաղաքացիական ինտեգրացիայի գործընթացին նպաստումը:

Ծրագրի շրջանակներում էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչները հնարավորություն կունենան մրցույթի միջոցով մասնակցել ստաժավորման ծրագրին: Ընտրված մասնակիցները 1-ից մինչև 6 ամիս ստաժավորում կանցնեն պետական գերատեսչություններում, տեղական ինքնակառավարման մարմիններում և իրավաբանական անձանց մոտ:

Պետական գերատեսչությունների և համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

Ստաժավորման ծրագրին մասնակցել ցանկացողները մինչև ապրիլի 4-ը պետք է լրացնեն դիմումը: