Կորոնավիրուսի մարտի 25-ի տվյալները Վրաստանում

Մարտի 25-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 399 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում  279 027 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Երեկ իրականացվել է 25 638 թեստավորում, որից 15 093-ը հակամարմինների թեստով, 10 545-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 356 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 271 278 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 10 մարդ, ընդհանուր՝ 3 732:

Դրականության ցուցանիշը՝ օրական 1.56 %, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 1.58%, վերջին 7 օրվանը՝ 1.92%: