Երեկվա օրը համառոտ. մայիսի 3

Պաշտոնական այցով Արգենտինա մեկնած Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն հանդիպել է Բուենոս Այրեսի գլխավոր դատախազի և Դատախազների միջազգային ասոցիացիայի (IAP) նախագահ Խուան Բաուտիստա Մահիկեսի հետ:

Քութայիսիի միջազգային օդանավակայանից Հունաստան թռիչքների հաճախականությունն ավելանում է։ 

Ուզբեկստանում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում ախալքալաքցի Արտյուշ Գոմցյանն առաջին հանդիպումը հաղթանակով է ավարտել։

Երևանում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության կիսաեզրափակիչ մրցամարտում Ախալքալաքից 54 կգ քաշային Գոռ Այվազյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն՝ նվաճելով ոսկե մեդալը։

«Ազգային ժողովրդավարական ինստիտուտի» (NDI) և «Հետազոտական ​​ռեսուրսների կովկասյան կենտրոնի» (CRRC) հրապարակած հարցման համաձայն, Վրաստանի գրեթե յուրաքանչյուր վեցերորդ քաղաքացին արտերկրում ունի ընտանիքի անդամ, որն իրեն պարբերաբար ֆինանսական աջակցություն է ցուցաբերում:

Զեկույցի մի մասը վերաբերում է երկրում պետական ինստիտուտների գործունեությանը։

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) փոխանցմամբ՝ 2023 թվականի մարտի համեմատ ապրիլին գրանցվել է 0.7 տոկոս գնանկում։ Ըստ Geostat-ի տվյալների՝ տարեկան գնաճը կազմել է 2,7 տոկոս։

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության տվյալներով, երեք անձի մեղադրանք է առաջադրվել մարդու կյանքի և առողջության համար վտանգավոր ապրանքներ պատրաստելու, իրացնելու և սպառողներին խաբելու համար։

Այս տարի Վրաստանի Գուրիայի մարզի Չոխատարուրիի մունիցիպալիտետի Բախմարո լեռնային գյուղում (հայտնի է որպես առողջարանային բնակավայր) ձնահյուսն ավերել է ավելի քան 20 տուն:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մեկնել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտ՝ մասնակցելու Պահպանողական քաղաքական գործողությունների ամենամյա համաժողովին (CPAC):

Մայիսի 3-ին նշվեց Մամուլի ազատության համաշխարհային օրը։ Օրվա կապակցությամբ հայտարարություն է տարածել Վրաստանում Եվրամիության դեսպանությունը։

Վրացական Georgian Airways ավիաընկերությունը սկսել է իր գործընկեր՝ հայկական Air Dilijans ավիաընկերության (նախկին՝ Armenia Airlines) Երևանով Թբիլիսի-Մոսկվա չվերթների տոմսերի վաճառքը:

Վրաստանից Հայաստան վերաարտահանումն աճել է 280 տոկոսով:

Օրբելիանի հրապարակի հարակից տարածքում՝ Գուդիաշվիլիի նրբանցքի հատվածից մինչև Գրիգոլ Աբաշիձեի և Նատո Վաչնաձեի փողոցների խաչմերուկ ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը, հայտնում է Թբիլիսիի քաղաքապետարանը։

Երևանի մուտքի մոտ գտնվող «Մուլտի Մեջիք Մոլ» առևտրի նոր կենտրոնում բացվել է վրացական Goodwill սուպերմարկետը։ Հայաստանը երկրորդ երկիրն է Ղազախստանից հետո, որտեղ «Գուդվիլ» ընկերությունը մասնաճյուղ է բացել։