Վարչապետը Բուդապեշտում է՝ մասնակցելու աղմկահարույց համաժողովին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մեկնել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտ՝ մասնակցելու Պահպանողական քաղաքական գործողությունների ամենամյա համաժողովին (CPAC):

Համաժողովը տեղի կունենա Բուդապեշտում մայիսի 4-5-ը, նախատեսված է նաև Ղարիբաշվիլիի ելույթը։

«Համաժողովի շրջանակներում վարչապետը կունենա նաև բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ։ Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին և կառավարության վարչակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեն»,- նշված է կառավարության տարածած հաղորդագրության մեջ։

Ի դեպ, Եվրոպական սոցիալիստական ​​կուսակցությունը (PES), որի դիտորդ անդամն է «Վրացական երազանքը», այս լուրից հետո սկսել է քննարկել Վրաստանի իշխող կուսակցության հետ գործընկերության վերանայումը։

CPAC-ը պահպանողականների ամենամյա հավաք է, որը հիմնադրվել է ԱՄՆ-ում 1974 թվականին։ Եվրոպայում CPAC-ն արդեն երկրորդ տարին անցկացվում է Հունգարիայում։ «Հիմնարար իրավունքների կենտրոնը» անցած տարի համաժողովը կազմակերպել էր Բուդապեշտում։ Ըստ CPAC-Hungary կայքի՝ միջոցառման հիմնական թեման «Աստված, երկիր, ընտանիք» արժեքների շուրջ էր: Այս տարվա համաժողովի կարգախոսն է` «Միասին մենք ավելի ուժեղ ենք»:

Մդինարաձեն քննադատում է Եվրոպայի սոցիալիստական կուսակցությանը հայտարարությունը