ԿԸՀ-ն ընտրությունների ընթացքի մասին ակտիվորեն տեղեկատվություն կտարածի

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ընտրողների եւ բոլոր հետաքրքրված անձանց ժամանակին տեղեկացված լինելու նպատակով, հոկտեմբերի 21-ի առավոտյան 08:30-ից պարբերաբար տեղեկատվական մամուլի ասուլիսներ կանցկացնի:

24-ժամյա ռեժիմում կաշխատի ինչպես հանձնաժողովի հեռախոսա-տեղեկատվական կենտրոնը ( 2 51 00 51 ), այնպես էլ առցանց նամակագրությունը: Այսպիսով, բոլոր հետաքրքրված անձինք ընտրությունների հետ կապված տարբեր հարցերի շուրջ պատասխան ստանալու հնարավորություն կունենան:

Մամուլի ասուլիսների ժամանկացույցն է՝

8:30

10:30

12:30

15:30

17:30

20:30

Թողնել պատասխան