Վրաստանում բիզնես կլիմայի ինդեքսը բարելավվել է. BAG

Վրաստանի բիզնես ասոցիացիան հրապարակել է BAG Index հարցման երկրորդ եռամսյակի արդյունքները, որոնց համաձայն՝ բիզնես կլիմայի ինդեքսը նախորդ եռամսյակի համեմատ աճել է 5.1 միավորով և կազմել 47.6 միավոր։ Բիզնես կլիմայի ինդեքսը (Business Climate Index) տնտեսական ցուցանիշ է, որը գնահատում է ընկերությունների ներկայիս վիճակը և ապագա սպասումները։ Այս տեղեկությունը տարածել է Վրաստանի բիզնես ասոցիացիան։

Հարցված ընկերությունների ներկայիս վիճակի գնահատականը բարելավվել է 11.4 միավորով, իսկ սպասումների ինդեքսը՝ 10.1 միավորով։
«Ոլորտների շարքում բիզնես կլիմայի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ծառայությունների ոլորտում, որտեղ և՛ բիզնեսի ներկայիս վիճակը, և՛ սպասումները ամենադրականն են։

2026 թվականի երկրորդ եռամսյակի բիզնես հարցումը բացահայտել է երկու գործոն, որոնք հավասարապես խոչընդոտում են ընկերությունների գործունեությունը. մասնագետների պակասը և իրավական ու վարչական խոչընդոտները։ Հատկանշական է, որ նշված գործոնի ցուցանիշը նախորդ եռամսյակի համեմատ աճել է 6 տոկոսային կետով, մինչդեռ մասնագետների պակասի ցուցանիշը նվազել է 3 միավորով։ Այս ժամանակահատվածում պահանջարկի պակասի խնդիրը նույնպես սրվել է (11 տոկոսային կետով), իսկ լարիի փոխարժեքի անկայունության խնդիրը զգալիորեն մեղմացել է 7 տոկոսային կետով։