Առողջապահության նախարարը լքել է իր պաշտոնը

Զուրաբ Ազարաշվիլին լքել է Վրաստանի ներքին տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարի պաշտոնը։ Տեղեկությունը տարածում է կառավարության վարչակազմը։

Տեղեկության համաձայն՝ Ազարաշվիլին հրաժարական է տվել վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ զրույցից հետո։ Վրաստանի վարչապետն ասել է, որ առողջապահության նախարարի պաշտոնանկության պատճառը հաղորդակցության առումով խնդիրներն են․

«Առողջապահության նախարարին փոխելն իմ ծրագրերի մեջ չկար, բայց ես այս ոլորտում թերություններ տեսա»,- լրագրողներին ասել է վարչապետը՝ խոսելով Զուրաբ Ազարաշվիլիի պաշտոնանկության պատճառի մասին։

Զուրաբ Ազարաշվիլին Վրաստանի առողջապահության նախարարության ղեկավար է նշանակվել 2021 թվականի դեկտեմբերին։ Մինչ այդ նա որոշ ժամանակ եղել է Վրաստանի պաշտպանության փոխնախարարը։