Մարգվելաշվիլին պարգևատրել է Հայրենական մեծ պատերազմի մասնակցին

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին մայիսի 9-ին պարգևատրել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից Օլգա Ցալանիին։  

Երկրի նախագահը այցելել է Հայրենականի վերատերանի բնակարան, նրան է փոխանցել նաև «Ավերսի» դեղագործական ընկերության ու նախագահի աշխատակազմի շուրջ 140 լարի արժողությամբ դեղորայքի վաուչեր: Տեղեկացնում է նախագահի հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

«Ջերմորեն շնորհավորում եմ Հայրենականի մեծ պատերազմի բոլոր մասնակիցներին, ովքեր հաղթանակ են տարել մարդկության այս սարսափելի հիվանդության դեմ պայքարում: Շնորհակալ եմ նրանց, որ արել են ամեն ինչ, որպեսզի աշխարհը չխորտակվի այդ ամենի մեջ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Վրաստանի նախագահը:

Մարգվելաշվիլին այսօր այցելել է նաև Զուգդիդի,  ծաղկեպսակ դրել Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածների հուշարձանին:

Թողնել պատասխան