Բաթումիում և Քոբուլեթիում ուսումնական տարին հեռավար կերպով կմեկնարկի

Վրաստանի կառավարությունում գործող միջգերատեսչական խորհրդի որոշմամբ՝ Բաթումիում և Քոբուլեթիում աշակերտներն ու ուսանողները առաջին երկու շաբաթվա ընթացքում ուսումը կանցկացնեն հեռավար մեթոդով: 

Այս մասին կառավարության շենքում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

«Երկու շաբաթով՝ մինչև հոկտեմբերի 1-ը, Քուբուլեթիում և Բաթումիում ուսումնական գործընթացը կհետաձգվի: Դասերը կանցկացվեն հեռավար կերպով առաջին երկու շաբաթվա ընթացքում, ինչը նշանակում է, որ Բաթումիում և Քոբուլեթիում աշակերտները դասարաններում և ուսանողները լսարաններում դասընթացները կշարունակեն հոկտեմբերի 1-ից»,- հայտարարել է Գախարիան: