Մենք հաճույքով կզբաղեցնենք Մեծ Բրիտանիայի տեղը ԵՄ-ում. Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «Euronews»-ին տրված հարցազրույցում ասել է, որ Վրաստանը մեծ հաճույքով կզբաղեցնի Մեծ Բրիտանիայի տեղը Եվրամիությունում: Ըստ նրա՝ այսօր, ինչպես և 18 տարի առաջ, Վրաստանի քաղաքացիների մեծամասնությունը ընտրում է եվրոպական ուղղությունը:

«Միակ բանը, որ չենք հասկանում մենք, Մեծ Բրիտանիայի գործողություններն են: Մենք ուրախ կլինենք՝ զբաղեցնել նրա ազատած տեղը: Մենք ապրում ենք աշխարհում, որը կանգնած է բազմաթիվ խնդիրների առաջ: Մենք այդ մարտահրավերներին ավելի մոտ ենք, քան այլ եվրոպական երկրները: Այդ մարտահրավերների պատասխանն այն է, որ մենք պետք է ավելի մոտ լինենք Եվրոպային: Նախագահական ընտրություններին իմ մրցակիցը Ռուսաստանի թեկնածուն էր, բայց Վրաստանն ընտրեց Եվրոպան, Եվրոպական ուղղությունը», — ասել է Զուրաբիշվիլին: