Թանգարանային գիշեր. Թբիլիսին միանում է միջազգային ակցիային

Վրաստանի ազգային թանգարանը միանում է «Թանգարանների գիշեր» միջազգային ակցիային: Մայիսի 18-ին Թբիլիսիի թանգարանների դռները ժամը 21:00-ից 01:00-ն բաց կլինեն բոլոր ցանկացողների համար:

Մոտ 40 տարի առաջ ֆրանսիական թանգարանների նախաձեռնությամբ մայիսի 18-ին աշխարհի շատ երկրներում նշվում է Թանգարանների միջազգային օրը: Առաջին անգամ ակցիան անցկացվել է 1997 թվականին, Վրաստանը միացել է 2015-ին:

Ծրագրի օրակարգում են կրթական ծրագրեր, դասախոսություններ, ճանաչողական խաղեր, ներկայացումներ: Նախագիծը իրականանում է Թանգարանների միջազգային խորհրդի՝ ICOM Georgia-ի, ինչպես նաև Վրաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Միջոցառման մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ։