Վեց ամիս առանց աշխատավարձի

Օգոստոսի 1-ից սկսած Բաքու-Թբիլիսի-Կարս-Ախալքալաք երկաթուղային կայարանի շինարարության բանվորների գործադուլը այսօր` օգոստոսի 4-ին ժամանակավորապես դադարեցվել է: Ինչպես փոխանցում են Ջավախքի Jnews լրատվականի մեր գործընկերներ, գործադուլ հայտարարած շինարարները փակել էին դեպի շինարարություն տանող ճանապարհը և սպառնում էին իրենց պահանջները չկատարելու դեպքում արգելափակել հիմնական ճանապարհը: Աշխատողների պահանջը մեկն է` վճարել նրանց չվճարված ամիսների աշխատավարձը: Երկաթգծի շինարարության վրա աշխատողների խոսքերով, նրանցից շատերը աշխատավարձ չեն ստացել արդեն շուրջ 6 ամիս: Գործադուլի ելած աշխատողները սպառնում էին նաև հացադուլ սկսել, սակայն օգոստոսի 4-ին բանվորները վերսկսեցին դադարեցրած աշխատանքը, այն խոստումով, որ մինչև օգոստոսի 10-ը նրանք ստանալու են չվճարված աշխատավարձերը: Աշխատողների փոխանցմամբ աշխատավարձը նրանց անմիջապես վճարում է բելառուսական «CC Հոլդինգը», սակայն դրա համար գումարը պետք է փոխանցի ադրբեջանական «Դեմիրյոլ ծառայություն»-ը: Ինչպես նշում է Jnews-ը. նրանց աշխատակիցներին չի հաջողվել կապ հաստատել վերոնշյալ կազմակերպություններից ո՛չ առաջինի եւ ո՛չ էլ երկրորդի հետ:

Թողնել պատասխան