Վրաստան այցելուների թվով հայերը երրորդն են

2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստան է այցելել 5 մլն 566 հազար 980 միջազգային այցելու։

Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչության փոխանցմամբ՝ այս տարվա առաջին 9 ամիսներին միջազգային այցելությունները 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 43 տոկոսով:

2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստան ամենաշատ միջազգային այցելություն կատարած 15 երկների ցանկը հետևյալն է.

  • Ռուսաստան՝ 1 մլն 149 հազար 053 այցելու,
  • Թուրքիա՝ 1 մլն 081,419 այցելու,
  • Հայաստան՝ 736 հազար 086 այցելու,
  • Իսրայել՝ 182 հազար 651 այցելու,
  • Ադրբեջան՝ 147 հազար 195 այցելու,
  • Ղազախստան՝ 129 հազար 913 այցելու,
  • Ուկրաինա՝ 115 հազար 815 այցելու,
  • Բելառուս՝ 109 հազար 178 այցելու,
  • Իրան՝ 98 հազար 679 այցելու,
  • Լեհաստան՝ 73 հազար 129 այցելու,
  • Սաուդյան Արաբիա՝ 63 հազար 676 այցելու,
  • Հնդկաստան՝ 59 հազար 258 այցելու,
  • Գերմանիա՝ 54 հազար 332 այցելու,
  • Ուզբեկստան՝ 39 հազար 949 այցելու,
  • ԱՄՆ՝ 36 հազար 472 այցելու: