Վրաստանն ու Հորդանանը մտադիր են համագործակցել կրթության ոլորտում

Վրաստանի Կրթության նախարար Ալեքսանդր Ջեջելավան Հորդանանի իր գործընկեր Մուհամադ Սնեիբաթի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել կրթության ոլորտում համագործակցության վերաբերյալ: Հուլիսի վերջին Վրաստան է ժամանել Հորդանանի կրթության նախարարի գլխավորած պատվիրակությունը: Այցի նպատակն է ծանոթանալ ուսուցիչների մասնագիտական զարգացման ոլորտում Վրաստանի վարած քաղաքականության ու ոլորտում կատարված բարեփոխումների հետ: «Մենք շատ ուրախ ենք, որ մեր արտասահմանյան գործընկերները հետաքրքրված են մեր փորձով: Մի քանի օրվա ընթացքում մենք մտադիր ենք ներկայացնել նախարարին մեր ընդհանուր և մասնագիտական կրթության ոլորտը, ուսուցիչների վերապատրաստման մեր փորձը, ինչպես նաև ապագայի համագործակցության ծրագրեր նախանշելը»,- հայտարարել է Ջեջելավան: Իր հերթին Հորդանանի կրթության նախարարը գոհունակություն է հայտնել կատարած այցի և հաստատվող համագործակցության կապակցությամբ: «Ես ուրախ եմ, որ նախարարությունը հյուրընկալել է ինձ: Նախարարի հետ հանդիպման ժամանակ մենք քննարկեցինք Վրաստանում և Հորդանանում մասնագիտական կրթության, ուսուցիչների կարողության զարգացման և բարձրագույն կրթության ոլորտում առկա մարտահրավերները, ինչպես նաև կիսվեցինք միմյանց հետ սեփական փորձով»,- նշել է Սնեիբաթը: Հանդիպման ավարտին հյուրերը շրջել են Թբիլիսիի Բարձր տեխնոլոգիաների զարգացման և նորարարության կենտրոնում (Տեխնոպարկ), ինչպես նաև այցելել են արդյունաբերական նորարարությունների «FabLab» լաբորատորիա:

Թողնել պատասխան