Վարչապետ. Վրաստանը տնտեսական աճի տեմպերով տարածաշրջանում առաջատար է

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Բրյուսելում Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի փոխնախագահ Յուրգեն Ռիգտերնիկի հետ հանդիպմանը ներկայացրել է տնտեսական ոլորտում Վրաստանի արձանագրած հաջողությունները:

Հանդիպումը կայացել է Արևելյան գործընկերության ծրագրի 10-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառումների շրջանակներում: Միջոցառումներին մասնակցում է նա Վրաստանը:

Կողմերը շեշտել են Վրաստաի և Եվրաբանկի արդյունավետ համագործակցությունը, վարչապետ Բախտաձեն Ռիգտերնիկին շնորհակալություն է հայտնել Վրաստանին աջակցելու համար:

Բախտաձեն նշել է, որ Վրաստանը տարածաշրջանում տնտեսական աճի տեսանկյունից առաջատար է: