Հնդկաստանի ներկայացուցիչները Վրաստանում ծանոթանում են թեյի արտադրության հեռանկարներին

Թեյի արտադրության հեռանկարներին ծանոթանալու նպատակով  Վրաստանում են  Հնդկաստանի ծանր արդյունաբերության և պետական ձեռնարկությունների նախարարության ներկայացուցիչներ: Վրաստանի գյուղատնտեսության նախարարի տեղակալ Յուրի Նոզաձեն և գյուղատնտեսության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Լևան Ուջմաջուրիձեն  հյուրերին ցույց են տվել   կենտրոնի բազմամյա մշակաբույսերի  բազան: Ինչպես նշել է գյուղատնտեսության փոխնախարարը, Հնդկաստանը թեյի արտադրության առումով մեծ փորձ ունի, և վրացական կողմի համար կարևոր է այդ փորձի ձեռք բերումը, ինչպես նաև հնդկական թեյի տարբեր տեսակների ներմուծումը Վրաստան:

Վրաստանյան այցի շրջանակներում  Հնդկաստանի պատվիրակության անդամները Սամեգրելոյի, Գուրիայի և Աջարիայի շրջաններում կծանոթանան  թեյի պլանտացիաներին և թեյարտադրության հետ կապված ընդհանուր վիճակին:

Լուսանկարը՝ Frontnews.ge

Թողնել պատասխան