Փոնիճալա-Մառնեուլի-Գուգութիի ավտոճանապարհի վերականգնողական աշխատանքներին հետևել է նախարարը

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Նոդար Ջավախիշվիլին և ավտոճանապարհների վարչության նախագահ Գիորգի Սեթուրիձեն այցելել են միջազգային կարևորություն ունեցող Փոնիճալա-Մառնեուլի-Գուգութիի ավտոճանապարհ, հետևել  վերականգնողական աշխատանքների ընթացքին: Սա  Քվեմո Քարթլին  և Հայաստանի հանրապետությունը Թբիլիսիին  կապող ամենակարճ ճանապարհն է:

Ըստ ենթակառուցվածքների նախարարութան տեղեկատվության, նախագծի շրջանակներում կվերանորոգվեն Բոլնիսիի և Դմանիսիի շրջանների  ճանապարհահատվածները: Ինչպես նշել են նախարարությունում, նշված ճանապարհի վերանորոգումը կարևոր է հատկապես նրանով, որ այն ճանաչողական և զբոսաշրջային նշանակություն ունի: Նախագիծը ֆինանսավորվում է պետական բյուջեից,  նրա ընդհանուր արժեքը կազմում է 19 միլիոն 78.2 հազար լարի:

Լուսանկարը՝ Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան