էլեկտրամեքենաների գործարան Բաթումիում

Բաթումիում էլեկտրական շարժիչներով մեքենաների արտադրության գործարանի բացման հարցով հանդիպում է տեղի ունեցել Աջարիայի ինքնավար հանրապետության և Չինաստանի կառավարության ներկայացուցիչների միջև:

ԱջարիաՅԻ կառավարության տեղեկատվության համաձայն, որոշումը արդեն ընդունված է, սակայն շինարարական աշխատանքների մեկնարկի օրը դեռ հայտնի չէ:

«Աջարիայի կառավարության ղեկավար Զուրաբ Պատարաձեն և Բաթումիի քաղաքապետ Լաշա Կոմախիձեն Չինաստան կատարած այցի ընթացքում մանրամասն քննարկել են գործարանի կառուցման հարցը։ Ընդհանուր առմամբ, Բաթումիի քաղաքապետարանը էկոլոգիապես մաքուր հասարակական տրանսպորտի ուղղությամբ է աշխատում: Բանակցությունները դրական արդյունք են տվել, սակայն ժամկետները դեռ հստակեցված չեն»-ասված է կառավարության տարածած հայտարարությունում

Ըստ նույն հաղորդագրության, հաջորդ քայլը կլինի Չինաստանի ժողովրդական հանրապետության ներկայացուցիչների այցը Աջարիա, ինչի արդյունքում հարցի շուրջ կլինեն լրացուցիչ որոշումներ:

Նյութի աղբյուրը` interpressnews.ge

Թողնել պատասխան