Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ՊՆ նախարարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Ադրբեջանում

Վրաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հաջորդ հանդիպումը տեղի կունենա Ադրբեջանում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։

Հիշեցնենք՝ երեք երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարներ Լևան Իզորիան, Նուրեթդին Ջանըքլըն և Զաքիր Հասանովը Թուրքիայի Գիրեսուն քաղաքում մարտի 31-ին ստորագրել են փոխըմբռնման ու համագործակցության մասին հուշագիր։

Վրաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում կողմերը քննարկելու են տարածաշրջանային անվտանգության խնդիրները ինչպես նաև անդրադարձել եռակողմ ձևաչափում համագործակցության հետագա խորացմանը։

Հիշեցնենք՝ առաջին անգամ երեք երկրների պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները հանդիպել են 2014 թվականին Նախիջևանում։

Թողնել պատասխան