Կալաձեին դեռ չի գոհացնում Թբիլիսիի զարգացման գլխավոր ծրագիրը

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեին դեռ չի գոհացնում քաղաքի զարգացման գլխավոր ծրագիրը։

«Նկատառումների մասին բազմիցս ենք բարձրաձայնել։ Դրանցից մեկը վերաբերում է քաղաքային տրանսպորտի հարցին, որի ուղղությամբ դեռ ստիպված ենք աշխատել: Քաղաքապետարանը դրական է գնահատել ներկայացված 5 փուլերը։ Մեզ համար ընդունելի է «կանաչ քաղաք»-ի տարբերակը: Այժմ գլխավորն այն է, որ մենք ստանանք այնպիսի մի հայեցակարգ, ինչը թույլ կտա քաղաքը զարգացնել ճիշտ ուղղությամբ»,-սակրեբուլոյի ապրիլի 2-ի նիստում ասել է Կալաձեն:

Հիշեցնենք՝ City Institute Georgia ընկերությունը Թբիլիսիի զարգացման գլխավոր ծրագիրը սկսել է մշակել դեռ նախորդ քաղաքապետ Դավիթ Նարմանիայի պաշտոնավարման ժամանակ (2015), 2017-ի հունիսին այն ներկայացրել է ներկայիս քաղաքապետին։

Ըստ Կալաձեի, Թբիլիսիի զարգացման հարցում շեշտը դրվելու է «Կանաչ քաղաք» և «Հարմարավետ քաղաք» ուղղությունների իրականացման վրա։

Թողնել պատասխան