Աբխազական կողմը կրկին փակել է Էնգուրիի կամուրջը

Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո կառավարությունը ապրիլի 7-ին փակել է Էնգուրիի կամուրջը, որն Աբխազիան կապում է Վրաստանին։

Դե ֆակտո կառավարության որոշմամբ՝ «սահմանապահները» օկուպացված շրջանի բնակիչներին թույլ չեն տալիս մուտք գործել Վրաստանի կողմից վերահսկվող տարածք, մինչդեռ նրանք, ովքեր ներկայումս գտնվում են Վրաստանում, կարող են վերադառնալ Աբխազիա։

Ըստ տեղեկությունների՝ որոշման պատճառը չի մեկնաբանվել, պաշտոնական ծանուցում չի տրվել, սակայն որոշ քաղաքացիներ ենթադրում են, որ «անցակետի» փակման պատճառը ապրիլի 9-ին Թբիլիսիում ընդդիմության նախատեսած բողոքի ակցիան է: