Վրաստանը հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Ռուսաստանից ռեկորդային քանակությամբ փայտանյութ է ներմուծել։ Առկա տվյալներով՝ նշված ժամանակահատվածում Վրաստանը Ռուսաստանից ձեռք է բերել 17 հազար 800 տոննա փայտանյութ, ինչը 17.8%-ով ավելի է, քան 2025 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
Միայն սեպտեմբերին Վրաստանում ռուսական փայտանյութի ներմուծումը կազմել է 2 հազար 300 տոննա, ինչը 2025 թվականի սեպտեմբերի համեմատ ավելի է 25.9%-ով և նույնպես այդ ամսվա ռեկորդային ցուցանիշ է։
Ռուսաստանից բացի, այս տարի Վրաստանը 313.3 տոննա փայտանյութ է ձեռք բերել նաև Բելառուսից, 69.9 տոննա փայտանյութ՝ Թուրքիայից, 66 տոննա փայտանյութ՝ Ֆինլանդիայից և 43.9 տոննա փայտանյութ՝ Դանիայից։