Խորհրդային միության հիմնը Վրաստանի խորհրդարանում. Տեսանյութ

Վրաստանի խորհրդարանում այսօր տեղի է ունենում խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի ամենամյա զեկույցը:

Թալակվաձեի ելույթի ժամանակ «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից Էլենե Խոշտարիան որպես բողոքի նշան մուտք է գործել նիստերի դահլիճ և միացրել Խորհրդային միության հիմնը: Հիմնը միացվեց հենց այն ժամանակ, երբ Արչիլ Թալավաձեն ընդդիմությանը քննադատում էր օգոստոսյան պատերազմի համար:

Խորհրդարանի նախագահը հիմնը լսելով ծիծաղեց՝ թիմակիցներին կոչ անելով ծափահարել: