Ընտրություններին Վրաստանի բնակչությունը պետք է որոշի «Վրացական երազանքի» ճակատագիրը. Բոբոխիձե

«Վրացական երազանքը» մինչև ընտրություններ հարմարավետ հասնելու հնարավորություն չի ունենա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ Ակակի Բոբոխիձեն:

Նրա խոսքով, ընդդիմության միակ նպատակը շենքերի արգելափակումը չէ, այլ ընտրություններում «Վրացական երազանքի» պարտությունը:

«Ընտրություններին Վրաստանի բնակչությունը պետք է որոշի «Վրացական երազանքի» ճակատագիրը»,- հայտարարել է Բոբոխիձեն:

Հիշեցնենք, այսօր Վրաստանի ընդդիմությունը կրկին բողոքի ակցիա է անցկացրել խորհրդարանի մոտ: Ցուցարարները «ամոթի միջանցք» են կազմել իշխող կուսակցության պատգամավորների համար և փորձում են անհարմարություններ ստեղծել: Այսօրվա բողոքի առիթը Իրակլի Շոթաձեի գլխավոր դատախազի պաշտոնում ընտրությունն է:

Լուսանկարը՝ Netgazeti-ից