Մեկնարկեց Միասնական ազգային քննությունների մասնակցության գրանցումը

Միասնական ազգային քննություններին մասնակցելու գրանցումը մեկնարկեց մարտի 2-ին և կշարունակվի մինչև մարտի 30-ի ժամը 18:00-ն:
Մասնակիցները կարող են գրանցվել առցանց՝ Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի online.naec.ge կայքում:
Դիմորդների գրանցումն այս տարի էլ կանցկացվի մի քանի փուլով:
Գրանցման առաջին փուլում դիմորդը պարտավոր է լրացնել անձնական տվյալները, ընտրել քննության անցկացման քաղաքը, քննությունները, որոնք պատրաստվում է հանձնել և հարկ եղած դեպքում նաև մասնագիտությունը:
Դիմորդը կարող է փոխել կամ ավելացնել առարկա մինչև մայիսի 7-ի ժամը 18:00-ն ներառյալ ժամանակահատվածում:
Ներկայացնում ենք տեսանյութ՝ ինչպես գրանցվել միասնական ազգային քննությունների համար։