ԱՄՆ դեսպանը շնորհավորել է վրաց-հայկական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը

«Այսօր Վրաստանի և Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման օրն է, և ես շնորհավորում եմ այդ կապակցությամբ», — «Ալիք Մեդիա»–ի հետ զրույցում ասել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը:

Նշենք՝ այսօր Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի բարձր հովանու ներքո և մասնակցությամբ միջոցառում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:

Միջոցառմանը ներկա էին Վրաստանում տարբեր երկրների հավատարմագրված դեսպաններ, վրաց դիվանագետներ և մի շարք այլ պաշտոնատար անձինք: