Երեկվա օրը համառոտ. նոյեմբերի 16

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Ախալքալաք քաղաքում ակտիվորեն ընթանում է ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը:

Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարումը կարգավորող ազգային հանձնաժողովի նախագահ Դավիթ Նարմանիան հայտնել է, որ կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերին բնական գազի սպառողական նոր սակագին կսահմանի:

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի մշակույթի դե ֆակտո նախարար Միլանա Բժանիան հայտնել է, որ ծրագրվում է Աբխազիայում կառուցել Դմիտրի Մեդվեդևի անվան ծառուղի:

Վրաստանի սննդի ազգային գործակալությունը հատուկ հետազոտությունների միջոցով մսամթերքի մեջ հայտնաբերել է ձիու և ավանակի միս։

Վրաստանի պաշտպանության ուժերի Ազգային գվարդիայի 9-րդ ռոտացիոն վաշտը Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունից վերադարձել է հայրենիք։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ցավակցություն է հայտնել Լեհաստանում զոհվածների ընտանիքներին։

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով, այսօր մետրոյի «Ախմետելի թատրոն» կայարանում որոշակի խնդիրներ են ծագել, որոնք պատճառ են դարձել մարդկանց կուտակումների։

Գիտության, կրթության և մշակույթի արհմիությունը տարածել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին հղված նամակը, որը ստորագրել են աշխարհի առաջատար համալսարանների 56 գիտնականներ։

Բաթումիի շրջանցիկ ճանապարհի կառուցման աշխատանքը վերսկսվել է:

Վրաստանի պաշտպանության նախարար (ՊՆ) Ջուանշեր Բուրճուլաձեն պաշտոնական այցով մեկնել է Բուլղարիա:

Մառնեուլիի մունիցիպալիտետի Կիրովկա գյուղը նոր անուն կունենա և կկոչվի «Մծվանե գորա» (Կանաչ բլուր) կամ «Մեգոբրոբա» (ընկերություն)։ Այս որոշման մասին Մառնեուլիի սակրեբուլոյի նիստում ասել է գյուղերի անվանակոչման հանձնաժողովի անդամ Իրինե Մաճարաշվիլին։

Թբիլիսիի պետական համալսարանի քննական կենտրոնում (Մաղլիվի) քննության ժամանակ առաստաղը մասնակի փլուզվել է, որի հետևանքով մեկ ուսանող ուղեղի ցնցում է ստացել: