Դրամական փոխանցումների 29 տոկոսը ԵՄ երկրներից է

Վրաստանում դրամական փոխանցումների 29 տոկոսը և ներդրումների 28 տոկոսը բաժին է ընկնում Եվրամիության երկրներին, գրում է BusinessPressNews-ը:

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2023 թվականի 2-րդ եռամսյակի տվյալներով, ԵՄ երկրներից Վրաստանում կատարվել է 6 մլրդ 826 մլն 642 հազար 500 դոլարի օտարերկրյա ուղղակի ներդրումներ, ինչը կազմում է ընդհանուր ներդրումների 28,6 տոկոսը:

Ազգային բանկի տվյալներով, 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ԵՄ անդամ երկրներից Վրաստան է փոխանցվել 950 մլն 730 հազար դոլար, ինչը կազմում է ընդհանուր փոխանցումների 29,4 տոկոսը:

2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստանում ընդհանուր առմամբ ԵՄ երկրներից Վրաստան է այցելել 328 հազար 909 ճանապարհորդ, ինչը կազմում է երկիր այցելած բոլոր ճանապարհորդների 6 տոկոսը։ Նշենք նաև, որ ԵՄ երկրներից ճանապարհորդների ցուցանիշը 54,3 տոկոսով բարձր է 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: