Միասնական քննությունների 20 մասնակիցների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս

Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի ղեկավար Սոփիո Գորգոձեի հաղորդմամբ՝ միասնական ազգային քննությունների 20 մասնակիցների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս։ Նրանք քննությունը կհանձնեն ավելի ուշ։

Հիշեցնենք, որ այսօր Վրաստանում մեկնարկել են միասնական ազգային քննությունները։
Ըստ Գորգոձեի՝ առավոտյան 6։00-ից երկրում բացվել են 25 քննական կենտրոնները։

Ազգային քննություններին մասնակցելու է ավելի քան 38 400 դիմորդ: Ուսուցիչների քննության համար, որոնք նախատեսված են հուլիսի 14-ից, ավելի քան 28 700 գործող ուսուցիչ կամ ուսուցչի հավակնորդ կա: Մագիստրոսական քննությունների համար, որոնք տեղի կունենան հուլիսի 27-30-ը, գրանցվել է ավելի քան 12 800 դիմորդ: Հուլիսի 28-ին կայանալիք դրամաշնորհային քննությունների համար դիմել է ավելի քան 3700 ուսանող: