Մեկնարկել են միասնական ազգային քննությունները

Վրաստանում այսօրվանից մեկնարկում են միասնական ազգային քննությունները: Այսօր դիմորդները հանձնում են վրացերեն լեզվի և գրականության քննությունը:

Միասնական ազգային քննություններին գրանցվել է ավելի քան 38,400 դիմորդ։ Ավելի քան 3700 ուսանողներ ցանկություն են հայտնել մասնակցել ուսանողական դրամաշնորհների մրցույթին, մագիստրատուրայի քննության համար գրանցված է ավելի քան 12,800 դիմորդ:

Ուսուցչի առարկայական քննության, ավագ ուսուցչի քննության, ինչպես նաև առարկայական և մասնագիտական ​​որակավորումների համար գրանցվել է ավելի քան 28,700 դիմորդ. այս ցուցակում ներառված են այն դիմորդները, ովքեր գրանցվել են առարկայի և (կամ) մասնագիտական ​​որակավորման թեստին մինչև 2020 թ. ապրիլի 30-ը:

Ըստ Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի, քննություններն այս տարի էլ կանցկացվեն  համաճարակի հետ կապված բոլոր կանոնակարգերին համապատասխան: Դիմորդները, որոնց մոտ հաստատվել է կորոնավիրուս, քննությունները կհանձնեն ավելի ուշ: